Logo

Articles

«Սատուրնը» մոլեգնում է ԱՄՆ արեւելյան ափին

Created on Friday, 08 March 2013 00:49 Written by AMGA TV


saturn 9Սատուրն փոթորիկը շարժվում է դեպի Նյու Յորք, որը առաջիկա ժամերին կհասնի ԱՄՆ հյուսիս-արեւելյան ափերին` իր հետ բերելով տեղումներ, ձյան եւ անձրեւի տեսքով: Քամու արագությունն, ըստ օդերեւութաբանների, հասնում է 65 կմ/ժամի: Թոփորիկը այդ տարածքներում կմոլեգնի մոտ մեկ օր։ Նյու Յորքում առկա է ջրհեղեղի վտանգ: Նյու Յորքի եւ Ֆիլադելֆիայի նահանգներում հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել: Մասնավորապես, Նյու Յորքի նահանգում 254 չվերթների ուղեւորներ չեն կարողացել թռչել: Ընդհանուր առմամբ` երկրում չեղյալ է հայտարարվել 2200 թռիչքներ: Ավելի վաղ Սատըրնը առանց էլեկտրաներգիայի էր թողել 250 հազար տներ Վըրջինիայի եւ Նյու Ջերզիի նահանգներում: Տուժել է նաեւ Քոնեթիքըթի նահանգը: Ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ի Վըրջինիայի նահանգում: Համապատասխան որոշումն ընդունել է նահանգապետ Ռաբըրտ Մըկդանըլը: Նա նշել է, որ լարերի կտրվելու պատճառով նահանգում առանց էլեկտրականության են մնացել 123 հազար բնակելի շենքեր եւ մասնավոր կազմակերպություններ: Նահանգի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել 367 ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Եվս 237 հեռախոսազանգ է ստացվել այն վարորդներից, որոնց ավտոմեքենաները խրվել են ձյան մեջ: Վաշինգտոնում մոլեգնող ձնաբքի պատճառով փակ են համերկրային բոլոր հիմնարկները: Չողյալ են հայտարարված կաբինետի անդամների մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումներ: Չեն աշխատում դատարանները, ինչպես նաեւ կրթական հաստատությունների մեծ մասը: Մայրաքաղաքի օդանավակայաններում 700 չվերթ չեղյալ է հայտարարվել

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.