Logo

Articles

Լոս Անջելեսի շրջանում ավտովթարից զոհվածը հայուհի էր

avt 6Ոստիկանությունը հրապարակել է երկուշաբթի օրը տեղի ուենցած վթարից զոհվածի ինքնությունը: Զոհվածը Մոնթրոզի բնակչուհի, 43-ամյա Մարալ Ջուլաքյանն էր: Նրա ավտոմեքենան Անջելես-Քրեսթ մայրուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը: Լոս Անջելեսի շրջանի հրշեջներին դեպքի վայր` մայրուղու 32-րդ մղոն են կանչել ականատեսները երկուշաբթի ժամը 1:45-ի սահմաններում: Ավելի քան 20 հրշեջներ դեպքի վայրում փորձել են գտնել հնարավոր այլ զոհերի: Ջուլաքյանը մահացել է հենց դեպքի վայրում: Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու ավտովթարի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.