Logo

Articles

Իրաքին օգնություն տրամադրելու ծրագիրն անարդյունավետ էր

irakb 6Իրաքին օգնություն տրամադրելու ամերիկյան ծրագիրը, որի համար 10 տարիների ընթացքում 60 միլիարդ դոլար է ծախսվել, ոչ միշտ է արդյունավետ եղել: Այսպիսի եզրակացություն է ներառում երկրի վերականգնման գծով հատուկ գլխավոր տեսուչի զեկույցը, որը վերնագրված է որպես Իրաքի դասերը (Learning From Iraq):

Փաստաթղթում ներառված են ինչպես գլխավոր տեսուչի գնահատականները, այնպես էլ Իրաքի եւ ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքները: Զեկույցը ներառում է 44 հարցազրույցների տեքստեր, որոնք վերաբերում են ծրագրի արդյունավետությանը: Մասնավորապես, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությունը կարող էր Իրաքում մեծ փոփոխություններ առաջացնել, սակայն գումարները խելամտորեն չեն ծախսվել: Զեկույցում շատ օրինակներ են բերվում, երբ ամերիկացի հարկատուների միջոցներն իզուր են ծախսվել: Մասնավորապես, հիշատակվում են դեպքեր, երբ Իրաքում կառուցվել կամ վերանորոգվել են թանկարժեք շինություններ, սակայն հետագայում այդ շինություններից որոշում է կայացվել հրաժարվել: Դրանից բացի՝ բացահայտվել են կաշառակերության շատ դեպքեր

Ամերիկացիներին դավաճանել են նաեւ իրաքցիները, որոնց հետ ոչ միշտ է հաջողվել նույն հայտարարի գալ: Ինչպես նշվում է զեկույցում, Իրաքի իշխանությունները երբեմն չեն վճարել այս կամ այն ծրագրում իրենց մասնաբաժինը կամ ընդհանրապես չեն կատարել պարտականությունները: Զեկույցում առանձին բաժին է կազմում Իրաքի ոստիկանության ուսուցանումը, որն արդեն քննադատվել էր գլխավոր տեսուչի կողմից

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.