Logo

Articles

Օբամայից դժգոհողների թիվն աճում է

Created on Thursday, 07 March 2013 23:52 Written by AMGA TV

oooobbb 4Ամերիկացիների միայն 43 տոկոսն է գոհ այն բանից, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ինչպես է կատարում իր պարտականությունները: Այդ մասին վկայում են Reuters գործակալության եւ Ipsos ինստիտուտի կողմից համատեղ անցկացված օնլայն-հարցման արդյունքները: Օբամայի գործունեությանը հավանություն տվող ամերիկացիների թիվը փետրվարի 19-ի համանման հարցման արդյունքների համեմատ նվազել է 7 տոկոսով: 1,7 հազար հարցվածների 49 տոկոսն այն կարծիքին է, որ սեկուեստրից չհաջողվեց խուսափել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մեղքով: Մեղքը բացառապես Հանրապետականների վրա է բարդում հարցման մասնակիցների 27 տոկոսը, 17 տոկոսը գտնում է, որ պատասխանատվությունն ամբողջովին նախագահի վրա է, եւս 6 տոկոսը մեղադրում է բացառապես դեմոկրատներին: Հարցման կազմակերպիչները նշել են, որ հարցվածների ավելի քան քառորդ մասը (28 տոկոս) ընդհանրապես ոչինչ չգիտի բյուջեի համար մղվող ճակատամարտի մասին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.