Logo

Articles

Վեն Նայսի բնակիչը փրկվել է հարձակումից

burned 5Վեն Նայսի բնակիչը փրկվել է սարսափելի հարձակումից: Նրա վրա կրակայրիչի հեղուկ են լցրել եւ այրել: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Calvert Street-ի եւ  Ranchito Avenue-ի խաչմերուկում: Ականատեսները տեսել են, թե ինպես է անհայտ անձը հարձակվել տուժածի վրա: Վերջինս պարանոցի, դեմքի եւ ձեռքերի վնասվածքներ է ստացել: Քննիչներն առայժմ տեղյակ չեն հարձակման դրդապատճառների մասին: Նշենք, որ դեկտեմբերին գրեթե նույն տարածքում  նման մի հարձակում եղել էր անտուն կնոջ վրա: Ոստիկանները չեն բացառում, որ երկու հարձակումները կապ ունեն իրար հետ

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.