Logo

Articles

Անհեթեթ կողոպուտ Սան Դիեգոյում

Created on Wednesday, 27 February 2013 00:14 Written by AMGA TV


hootersՍան Դիեգոյի ոստիկանությունը որոնում է երկու կողոպտիչների, որոնք անհեթեթ կողոպուտ են կատարել ռեստորաններից մեկից: Գողերը տարել են երաժշտական նվագարկիչը` այն շփոթելով բանկոմատի հետ: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, Hooters ռեստորանում: Գողությունն արձանագրել է տեսադիտման համակարգը: Մեքենայից դուրս են եկել երկու տղամարդիկ` մոտ 20 տարեկան, որոնք կոտրել են մուտքի դուռը: Նրանք նաեւ ճոպաններ են օգտագործել երաժշտական նվագարկիչը մեքենայի բեռնախցիկ տեղափոխելու համար, եւ հեռացել ռեստորանից: Ոստիկանության աշխատակիցնեը տեսագրությունը դիտելով եկել են եզրակացության, որ կողոպտիչները եղել են անմեղսունակ վիճակում եւ չեն հասկացել, թե ինչ են տանում: Այժմ ինետնսիվորեն որոնումներ են ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.