Logo

Articles

Փաստաբանին մոռացել էին բանտում

Created on Wednesday, 27 February 2013 00:00 Written by AMGA TV

pasta 4Փաստաբան Իրուբե Լոպեսը ստիպված է եղել ավելի քան 4 ժամ անցկացնել Սան Դիեգոյի բանտում։ Անվտանգության աշխատակիցները մոռացել էին նրան տեսակցությունների սենյակում, որտեղ փաստաբանը հանդիպել էր իր պաշտպանյալի հետ։ -Ի՞նչ կարող էր պատահել, եթե ես հիվանդ լինեի, եթե սրտի կաթված ունենայի։ Իսկ եթե ես շաքարախտով հիվանդ լինեի,- բարկացել է Լոպեսը։ Փաստաբանը չի կարողացել կապվել նույնիսկ արտաքին աշխարհի հետ, քանի որ բջջային հեռախոսն աշխատակիցները վերցրել էին։ Երբ Լոպեսն արդեն հասկացել է, որ գիշերը կանցկացնի սառը բետոնե հատակին, դռան կողքով անցնող աշխատակիցը լսել է նրա օգնության ճիչերը։ Եվ չնայած բանտի տնօրենի անկեղծ ներողություններին՝ փաստաբանը պատրաստվում է դատի տալ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.