Logo

Articles

Սեկվեստրի դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա պաշտպանվել ահաբեկչությունից

napo 5Բյուջեի սեկվեստրը բացասաբար կանդրադառնա ահաբեկչական հարձակումներից ԱՄՆ-ի պաշտպանվածության վրա՝ կարծում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Բյուջեի ավտոմատ սեկվեստրը նախատեսում է 1.2 տրիլիոն դոլարով ծախսերի կրճատում՝ հավասարապես բաժանված ռազմական եւ քաղաքացիական ոլորտների միջեւ: Այն կսկսվի մարտի սկզբին, եթե ԱՄՆ վարչակազմն ու Կոնգրեսը պայմանավորվածություն ձեռք չբերեն բյուջեի դեֆիցիտի կրճատման միջոցառումների շուրջ: -Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք ապահովել անվտանգության այդպիսի մակարդակ ողջ երկրով մեկ: Ինչ վերաբեում է ներքին անվտանգության, արդարադատության եւ պաշտպանության նախարարություններին, սեկվեստրը ուղղակի կազդի խնդիրները լուծելու մեր ընդունակությունների վրա, այդ թվում ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու առումով,- ասել է Նապոլիտանոն: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ սեկվեստրի դեպքում կկրճատվեն ավելի քան 800 հազար քաղաքացիական ծառայողներ եւ պայմանագրային աշխատողներ, հետ կկանչվեն ավիակիրներն ու մարտական նավերի մեծ մասը: Տրանսպորտի նախարարությունը իր հերթին Կոնգրեսին նախազգուշացրել է, որ սեկվեստրի դեպքում ավիահաղորդակցությունը կարվի զգալի ձգձգումներով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.