Logo

Articles

Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի ժողովրդին

Created on Tuesday, 26 February 2013 23:28 Written by AMGA TV

Picture 3Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադըմ Շիֆը Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: -Արցախի կայացման ճանապարհը դյուրին չի եղել, եւ Ձեր եւ Արցախի ժողովրդի շնորհիվ է, որ անցյալի փորձությունները չկոտրեցին ձեր կամքն ու վճռականությունը: Սումգայիթի ողբերգությունը եւ բռնությունները, որ իրականացվեցին ադրբեջանական այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարացիությունը,- գրել է Շիֆը: Նա նշել է, թե կանգնած է արցախցի ժողովրդի կողքին՝ Արցախի միջազգային ճանաչման եւ ժողովրդավարական համակարգն ամրապնդելու ճանապարհին: Նշենք, որ օրեր առաջ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ էր հղել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փըլոնը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.