Logo

Articles

Հայաստանում կայացան նախագահի ընտրությունները

Created on Monday, 18 February 2013 14:32 Written by AMGA TV

ellect 5Հայաստանում այսօր կայացել են նախագահական հերթական ընտրությունները: Թեեւ իշխանությունները խոստացել էին աննախադեպ արդար ընտրություններ անցկացնել, հերթական անգամ խայտառակ խախտումներ են արձանագրվել: ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել են 1 մլն 518 հազար 407 ընտրող կամ  60.05 տոկոսը: Ժամը 2-ի տվյալներով, Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 60 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը 33 տոկոս: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ստացել է 2,2 տոկոս, Պարույր Հայրիկյանը` 1,1, Անդրիաս Ղուկասյանը` 0,5, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը` 0,4, իսկ Արման Մելիքյանը 0,2 տոկոս: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը, ինչպես նաեւ տեղական դիտորդները ընտրության ողջ օրվա ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ, կաշառատվության, ընտրողներին ետղամաեր տեղափոխելու եւ ուղղորդելու դեպքեր, բայց հիմնական խախտումները սկսվել են հաշվարկի ժամանակ, երբ պարզել է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթումէ բազմաթիվ տեղամասերում: Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը հանրահավաք է գումարելու, որտեղ կորոշվի հետագա անելիքները: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.