Logo

Articles

Հանրապետականներն արգելափակել են Հեյգելի հաստատումը

Created on Friday, 15 February 2013 16:05 Written by AMGA TV

agle 4ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորների խումբը արգելափակել է իրենց կուսակից Չաք Հեյգըլի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Դեմոկրատներին չի հաջողվել 100-ից 60 ձայն հավաքել, որպեսզի հաստատեն Հեյգըլի թեկնածությունը: Չնայած անցած երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեն Սենատին առաջարկել է հաստատել Չակ Հեյգըլի թեկնածությունը, հանրապետականները փորձում են տարբեր պատճառաբանություններով հետաձգել այդ գործընթացը: Սենատում դեմոկրատների ղեկավար Հերի Ռիդը հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարի թեկնածության արգելափակումն աննախադեպ է: Տեղի դիտորդների կարծիքով՝ Հեյգըլը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, բայց դա, երեւի կլինի ամսվա վերջին: Հեյգըլի դեմ են արտահայտվել շատ ազդեցիկ օրենսդիրներ: 1997-2009 թթ. աշխատելով Սենատում՝ նա բազմիցս հանդես է եկել Իսրայելի քաղաքականության քննադատությամբ եւ հրաժարվել է աջակցել ԱՄՆ-ում իսրայելամետ կազմակերպություններին: Մի անգամ նա հայտարարել է, որ ինքը ոչ թե իսրայելական, այլ ամերիկյան սենատըր է: Նրան անմիջապես մեղադրել են հակասեմիտիզմի համար: Մի շարք հանրապետական սենատըրներ Հեյգըլից պահանջել են զեկուցել հոնորարների մասին, որոնք նա վերջին 5 տարում ստացել է իր ելույթների համար: Հանրապետականներին հետաքրքրել է՝ ով է վճարել հոնորարները, եւ արդյոք դրա հետ կապ չեն ունեցել օտարերկրյա կազմակերպությունները: Հաջորդ քվեարկություն ը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի թեկնածուին հաստատելու հարցով կկայանա փետրվարի 26-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.