Logo

Articles

Սպանություն Էնահայմի մոթելներից մեկում

Created on Thursday, 14 February 2013 00:33 Written by AMGA TV

moth 5Էնըհայմում ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու տեղական մոթելում մի կնոջ սպանությունը: Դեպքը տեղի է ունեցել Մանչեսթեր ավենյուում գտնվող Staybridge Suites մոթելում: Երեկ ցերեկը, ժամը 3-ի սահմաններում ոստիկանությունը ահազնգ է ստացել եւ ժամանելով դեպքի վայր` կոտրել է դուռն ու գետնին ընկած մարդ է գտել: Վերջինս ամբողջովին արյան մեջ է եղել, սակայն գիտակից վիճակում է եղել: Ոստիկանները նաեւ մի կնոջ դիակ են գտել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստուգել են ապա ձերբակալել: Ոստիկանությունը կարծում է, որ դեպքը ընտանեկան բռնության օրինակ է, սակայն ձերբակալվածի եւ զոհի ինքնությունը չի հաղորդվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.