Logo

Articles

Ծերունին բանկ է կողոպտել՝ բանտում մեռնելու նպատակով

 oldm 4 Յոթանասուներեքամյա ամերիկացի Ուոլթըր Էնբըհանը բանկ է թալանել Չիկագոյում՝ շատ արտառոց: Նա ձեռնափայտով ու ատրճանակով, առանց դիմակի մտել է բանկ, արել իր գործը, ապա համբերատար սեփական ձերբակալությանը սպասել հյուրանոցի համարում: Պարզվել է, որ բազմիցս ազատազրկված Էնբըհանը նպատակն է եղել բանտում հայտնվել եւ մեռնել այնտեղ. կյանքի մեծ մասն աշխարհը ճաղերի հետեւից տեսած ծերունին հույս ունի, որ կողոպուտի համար կստանա ազատազրկման ժամկետ, որը վերջինը կլինի իր կյանքում: Նա խոստովանել է, որ բանտում իրեն ավելի հարմարավետ է զգում, քան ազատության մեջ: Բանկից նա տարել էր 4 հազար178 դոլար գումար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կազատազրկվի 20 տարով, չնայած ըստ Էնբըհանի՝ իրեն կես տարվա կյանք է մնացել: Նա ազատ էր արձակվել 2011-ին՝ բանկ թալանելու համար 10 տարի պատիժ կրելուց հետո:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.