Logo

Articles

Իրար վրա կրակել են հայերն ու չեչենները

Created on Wednesday, 13 February 2013 04:16 Written by AMGA TV

chehc 5Մոսկվայի ոստիկանները հսկող տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ որոնում են Սմոլենսկի բուլվարի Օլիվա ռեստորանում օրերս տեղի ունեցած հրաձգության 40 մասնակիցներին: Հաստատության այցելուների երկու խմբերի միջեւ հակամարտությունը փետրվարի 8-ին վերաճել էր զենքով հաշիվներ պարզելու, փոխադարձ կրակոցներ էին սկսվել: Մի տղամարդ աջ եւ ձախ ազդրերի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, տարբեր սեղանների շուրջ նստած երկու խմբերը սկզբում  սկսել են  վիճել, որից հետո մի քանի մարդ դուրս են եկել զրուցելու: Հակառակորդները թույլ չեն տվել կրկին սրճարան վերադառնալ` կրակելով դռան մոտիցԸստ ականատեսների, փոխհրաձգությունը տեւել է 20 րոպե: Սրճարանում ատրճանակով  դիրքավորվածներին դիմակայել են ուրիշ խմբի ինքնաձիգով զինված անդամներ: Հրաձգության բոլոր մասնակիցները մինչեւ ոստիկանության ժամանումը փախել էին ռեստորանից: Պարզվել է, որ իրար են բախվել հայերն ու չեչենները: Փոխհրաձգության ժամանակ վնասվածքներ է ստացել 38-ամյա Արթուր Հակումյանը, ով այժմ  գտնվում է հիվանդասենյակում՝ ոստիկանների պաշտպանության ներքո: Արթուր Հակումյանը պնդում է, որ ինքը դարձել է փոխհրաձգության պատահական զոհ՝ հրազենային վնասվածքներ ստանալով 2 ոտքերին։ Նա նշել է, թե ռեստորանում աղջկա էր սպասում, երբ սկսել են կրակել: Հակումյանը նշել է, թե չի տեսել կրակողներին եւ չի ճանաչում: Ոստիկանները, սակայն, չեն հավատում նրա պնդումներին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.