Logo

Articles

Դորնըրին հայտնաբերեցին

Created on Wednesday, 13 February 2013 04:05 Written by AMGA TV

dornerr 4Շուրջ հինգ օր հետապնդման մեջ գտնվող Քրիսթոֆըր Ջորդըն Դորնըրին որոնում էին Մեքսիկայի տարածքում, որտեղից ահազանգ էր ստացվել, թե նրան տեսել են: Մեքսիկացի իրավապահները գրոհել են Տիհուանայի հյուրանոցներից մեկը, սակայն ոչ ոքի չեն գտել: Դորնըրի գլխի համար 1 միլիոն դոլար է խոստացվել, եւ ընդամենը երկու օրում ոստիանությունը հազարից ավելի զանգ է ստացելՆրան որոնում էին նաեւ Սան Ֆերնանդոյում, Բիգ Բեր Սիթիում եւ հնարավոր բոլոր վայրերում: Որոնումներին միացել էին նաեւ շարքային քաղաքացիներ, որոնք ցանկանում էին տիրանալ 1 միլիոն դոլար գումարին: Հերթական հեռախոսազանգից հետո վերջապես իրավապահներին հաջողվեց ընկնել Դորնըրի հետքի վրա Բիգ Բեր Սիթիից 20 մայլ հեռավորության վրագտնվող San Bernardino County-ում ոստիկանությունը ահազանգ ստացավ մի զույգից Դորնըրի կողմից ավտոմեքենայի առեւանգման վերաբերյալ։ Angelus Oak  սարերում հայտնաբերվեց գողացված ամենագնացը եւ Դորնըրը փաքնվեց մոտակա փայտե տնակում։ Սան Բերնարդինոյի ոստիկանները փորձեցին նախապես ծխանռնակ նետելով գրոհել տան ուղղությամբ սակայն կարճատեւ փոխհրաձգություն տեղի ունեցավ որի արդյունքում 2 ոստիկան հրազենաային վնասվածքներով տեղաթոխվեցին Loma Linda madical Center սակայն Մայքլ Քրեյնի  կյանքը փրկել չհաջողվեց։ Ոսիկանությունը սակայն  ստուգում է անցկացնում կիլոմետրեր գոյացող մեքենաներում փակելով շրջակա բոլոր ճանապարհները։ Այն տունը որտեղ թաքնվում է Դորնըրը այրվում է սակայն ըստ Assosiated Press գործակալության  նախքան այրվելը մեկ կրակոցի ձայն է հնչել որն էլ հավանաբար տան այրման պատճառ է դարձել։Տունը շրջապատելով Դորնըրին տրվել է հանձնվելու հնարավորությունը։

 Հիշեցնենք, որ նախկին ոստիկանը փետրվարի 3-ին եւ 7-ին երեք մարդու էր սպանել, իսկ նրա թիրախների ցանկում մոտ 40 ոստիկան է նշված: Ոստիկանները նաեւ խստացրել են նշված իրավապահների ընտանիքների պաշտպանությունը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.