Logo

Articles

Լոս Անջելեսում որոնում են չարագործին

Created on Friday, 08 February 2013 22:39 Written by AMGA TV

penter 6ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջան Բրենընը խոստովանել է, որ որեւէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննության դաժան տեխնիկան վերացնելու համար, որն օգտագործվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից: -Ես գործողություններ չեմ ձեռնարկել CIA-ի կողմից օգտագործվող տվյալ տեխնիկան դադարեցնելու համար: Ես չեմ եղել շղթայի մի մաս, որը պատասխանատու է տվյալ ոլորտի ղեկավարության համար»,- ասել է Բրենընը եւ հավելել, որ տեղյակ է եղել այդ ծրագրի մասին, սակայն կապ չի ունեցել դրա մշակման հետ: Նման հայտարարությամբ Բրենընը հանդես է եկել հետախուզության հարցերով սենատի կոմիտեի լսումներին, որտեղ քննարկվում է նրա թեկնածության հարցը: Ինչպես եւ ակնկալվում էր, կտտանքների թեման դարձել է լսումների հիմնական թեմաներից մեկը: Բրենընը նշել է, որ արտահայտել է իր հայացքները եւ անհամաձայնությունը նման տեխնիկաների վերաբերյալ, ինչպիսիք են ջրով կտտանքները, մերկացումը եւ այլն: Սակայն սենատորները նշել են, որ Բրենընի նախկին գործընկերներից չեն լսել այն մասին, որ նա իր բացասական վերաբերմունքն է արտահայտել հարցաքննության դաժան տեխնիկաների նկատմամբ: Հիշեցնենք, որ Բրենընի թեկնածության վերաբերյալ կոմիտեի քննարկումները որոշ ժամանակով ընհատվել են այն բանից հետո, երբ հակառազմական շարժման կին ակտիվիստները, որոնց ձեռքերը թաթախված են եղել կարմիր ներկով, Բրենընին մեղադրել են ռազմական հանցագործություններում: Բանավեճերը շարունակվել են այն բանից հետո, երբ ոստիկանները կանանց դուրս են բերել սրահից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.