Logo

Articles

Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա


hayr 4Այսօր` երեկոյան, ժամը 23-:30-ի սահմաններում Երեւանի Տպագրիչների փողոցում մահափորձ է կատարվել Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում կուսակցության առաջնորդ Պարույր հայրիկյանի նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել աջ անրակի շրջանում: Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է, նա գտնվում է գիտակից վիճակում, պատասխանում հարցերին: Նրան հետազոտել եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ արդեն վաղը, օրվա մեջ նրան կվիրահատեն եւ կհանեն գնդակը: Հիվանդանոց էին ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, շարքային քաղաքացիներ: Ըստ շրջանառվող վարկածների, մահափորձը կապված է Հայրիկյանի քաղաքական գործունության հետ: Չի բացառվում, որ ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն, եթե Հայրիկյանի վիճակը թույլ չտա նրան շարունակել քարոզարշավը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.