Logo

Articles

Գլենդելում հայ հաքերի են ձերբակալել

apush 8Գլենդել քաղաքում FBI-ը հայի է ձերբակալել՝ սոցցանցերում գրանցված հարյուրավոր կանանց անձնական էջերը կոտրելու եւ մերկ նկարների հրապարակման սպառնալիքով շանտաժի ենթարկելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում 27-ամյա Կարեն Գերրի Ղազարյանին դաշնային բանտում մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում: Glendale News-Press-ը հայտնում է, որ Կարեն Ղազարյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում համակարգիչներ կոտրելու եւ անձնական տվյալներ գողանալու մեջ: Համաձայն 30 կետից բաղկացած մեղադրականի՝ նա կոտրել է Skype-ի, Facebook-ի գրանցահաշիվները եւ էլեկտրոնային փոստերը՝ զոհերի գաղտնագրերը փոխելով եւ շանտաժի ենթարկելով: Ղազարյանի սխեմայի զոհ է դարձել 350 կին: Նրա համակարգչում մերկ եւ մասամբ մերկ կանանց մոտ 3000 լուսանկար է հայտնաբերվել: Ղազարյանը մտել է կանանց հաշիվները, զոհերի անունից նրանց ընկերներին նամակներ է ուղարկել՝ համոզելով, որ մերկանան: Հենց որ վերջիններս հայտնաբերել են, որ օտարի հետ են զրուցում, Ղազարյանը նրանց շանտաժ է արել մերկ նկարների միջոցով: Իսկ երբ նրանք հրաժարվել են, մերկ նկարները հրապարակել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.