Logo

Articles

Փասադինայում ցեղասպանության հուշակոթող

kothor 4Կալիֆոռնիա նահանգի Փասադինա քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քաթրին Մինարդը: Los Angeles Times-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեն գովանաբել է նրա կողմից ներկայացված նախագիծը` անվանելով այն զգացմունքային, ազդեցիկ նախագիծ, որն էլ ոգեշնչելու է գալիք սերնդին: 26-ամյա ֆրանսուհի Մինարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետեւյալում. քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերեւի մասից երեք վայրկյանը մեկ ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը: Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազանը եւ այդ թիվը խորհրդանշում է 1915թ մինչեւ 1918 թ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը: Այս ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիեցին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.