Logo

Articles

Տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

transp 5Նախագահ Բարաք Օբաման հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ տրանսպորտի նախարար Ռեյ Լըհուդը հեռանում է պաշտոնից եւ շնորհակալություն է հայտնել նրան շատ թվով ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար: -Որպես տրանսպորտի նախարար՝ նա պայքարել է աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսության աճի համար մեր ճանապարհների, կամուրջների եւ տրանսպորտային համակարգերի վերանորոգման միջոցով: Նրա ղեկավարության ներքո լուրջ ներդրումներ են կատարել երկաթուղային ուղեւորատար տրանսպորտում, նաեւ արագընթաց գնացքների համակարգի հիմք է դրել,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Լըհուդին եւ նշել է այն փաստը, որ հանրապետականի աշխատանքն իր աշխատակազմում վկայում է այն մասին, որ կարեւոր է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.