Logo

Articles

Կոլորադոյում հրդեհի մակերեսը շարունակում է մեծանալ

Created on Friday, 15 June 2012 15:50 Written by AMGA TV

colo 1Ավելի քան 1300 մարդ է մոբիլիզացված Կոլորադոյի նահանգում մոլեգնող բնական հրդեհների մարման համար: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, կրակը, որի առաջին օջախները հայտնվել Էին գրեթե մեկ շաբաթ առաջ, ոչնչացրել է արդեն շուրջ 200 քառակուսի կիլոմետր անտառահանդեր եւ առնվազն 30 կառույց: Հրշեջներին օգնում են ԱՄՆ-ի ազգային գվարդիայի մարտիկները: Ըստ իշխանությունների գնահատումների՝ առայժմ հաջողվել է կրակը մարել աղետի գոտու սոսկ 10 տոկոսը կազմող տարածքում: ԱՄՆ ներքին գործերի նախարար Քեն Սալազարը հայտնել է, որ տարերքի դեմ պայքարելու համար ակտիվորեն օգտագործվում են հանդիպական հրկիզումը եւ օդուժը: Ավիատեխնիկայի բոլոր կարողությունների օգտագործման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ արեւմուտքում՝ Յուտայի, Նեւադայի, Նյու Մեքսիկոյի եւ Կալիֆոռնիայի նահանգներում: Կոլորադոյի նահանգում կրակի տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը: Ըստ տեղական իշխանությունների գնահատման՝ տարերքի դեմ պայքարելու համար արդեն ծախսվել է 4,2 միլիոն դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.