Logo

Articles

Օդակայաններում չեն մերկացնի

Created on Tuesday, 22 January 2013 04:20 Written by AMGA TV

scan 8ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգությունը հունվարի 18-ին հայտարարել է, որ հրաժարվում է երկրի օդանավակայաններում տեղադրել մերկացնող սքյանըրներ: 2013թ.-ի հունիսին բոլոր սքյանըրնըրը ամբողջությամբ կհանվեն: Նման որոշման պատճառն այն է, որ սքանավորող սարքավորումներ արտադրողը` Rapiscan Systems-ը, չի կարողացել փոփոխություններ մտցնել ծրագրային ապահովման մեջ, որը ներկայացրել է ուղեւորների մերկ պատկերը: Ավելի վաղ ծրագրային փոփոխությունների պահանջ էր ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը նման սքյանըրների կիրառումը համարել է մարդու իրավունքների խախտում: Բացի այդ, Կոնգրեսի անդամների մեջ կասկած է հարուցել այն հանգամանքը, որ սքյանըրների աշխատանքում օգտագործվում են ռենտգենյան ճառագայթներ, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Օդանավակայաններում նախկինի պես օգտագործվելու է սովորական սքանավորող սարքավորում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.