Logo

Articles

Մոսկվայում հայազգի օրենքով գող է կալանավորվել

 

olejka 6Մոսկվայում կալանավորվել է հայազգի 50-ամյա օրենքով գող Օլեգ Միքայելյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով:

Քրեական հեղինակությանը կալանավորել են նախօրեին, Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Օլեժկա Աշխաբադսկին ազատվել էր Չելյաբինսկ երկրամասի գաղութից: 2007 թվականին Օլեգ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել թմրանյութի ու զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահելու համար, եւ դատապարտվել է 7 տարի ազատազրկման ուղղիչ գաղութում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.