Logo

Articles

Էնջըլըս ազգային արգելոցում մարդկային մարմնի մնացորդներ

bodd 5Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի դետեկտիվներն ու Մոնթրոզի որոնողական ծառայությունը Անջըլըս ազգային արգելոցի տարածքում մարդկային մարմնի մնացորդներ են հայտնաբերել: Իրավապահները որոնումներ էին իրականացնում Թահանգա մեծ քենյընի շրջակայքում, երբ գտել են դիակի մնացորդները: Որոնողական ծառայության ներկաայցուցիչ Քիմ Մենեթի խոսքով, որոնումները սկսվել էին հունվարի 9-ին, երբ զբոսաշրջիկներից մեկը հայտնել էր մարդկային մնացորդների առկայության մասին: Այն ժամանակ ոչինչ չէր հայտնաբերվել, իսկ այժմ, եղանակի տաքացման շնորհիվ գտել էին: Մնացորդները հանձնել են քննչական բաժնին` դատաբժշկական փորձաքննության համար, ընթանում է հետաքննություն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.