Logo

Articles

Գլենդելի բնակիչն օդ էր կրակել

Created on Tuesday, 22 January 2013 04:00 Written by AMGA TV

 

pasad 9Ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի բնակչին, ով ենթադրաբար օդ էր կրակել 

Օլդ Փասադինայում : 23-ամյա Փոլ Էնգլը շաբաթ օրը` կեսօրին օդ էր կրակել Fair Oaks Avenue-ում, հայտնել է լեյտենանտ Դիեգո Թորրեսը: Ոստիկանությունը դեռ չգիտի, թե ինչ գործ ուներ Էնգլը Փասադինայում եւ ինչ պատճառով է օդ կրակել

Ըստ ոստիկանության ներկայացուցչի, իրենց չի հաջողվել հայտնաբերել զենքը, բայց պարզել են Էնգլի տունը եւ ձերբակալել նրան Գլենդելում: Վերջինիս դեմ ցուցմունք էին տվել մի քանի ականատեսներ: Կասկածյալին տեղափոխել են բանտ եւ նրա համար 250 հազար դոլար գրավ է նշանակվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.