Logo

Articles

Սփյուռքահայ գործարարին խաբողին ձերբակալեցին

Created on Friday, 18 January 2013 02:32 Written by AMGA TV

arin 5Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 17-ին՝ Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Վլադիսլավ Մանգասարյանին ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրված Արին կապիտալ ներդրումային ընկերությունից 8,5 մլն դոլարի անշարժ գույք եւ 1,5 մլն դոլարին համարժեք գումարներ յուրացնելու մեջ: Ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցում շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն Էդմոն Խուդյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ եւ մոտ մեկ տարի առաջ քրեական գործ հարուցվեց, իսկ այսօր Մանգասարյանին ձերբակալեցին: Խուդյանը Մանգասարյանի դեմ մեղադրանքներով հանդես էր եկել նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակով: Վլադիսլավ Մանգասարյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.