Logo

Articles

Հորը սպանող անչափահասին դատեցին

Created on Wednesday, 16 January 2013 01:05 Written by AMGA TV

natz 4Կալիֆոռնիայում դատարանը մեղավոր է ճանաչել 12-ամյա Ջոզեֆ Հոլին իր հոր՝ Ջեֆրի Հոլին միտումնավոր սպանելու համար: Վերջինս ղեկավարել է տեղի Ազգային-սոցիալիստական նեոնացիստական շարժումը: Associated Press-ի փոխանցմամբ՝ Ջոզեֆը գնդակահարել է իր 32-ամյա հորը 2011թ. մայիսին, ով ռասիստական հայացքներ է ունեցել: Այն ժամանակ տղան ընդամենը 10 տարեկան էր: Ինչպես հայտնել է Ջոզեֆ Հոլի փաստաբան Մեթյու Հարդին՝ երեխան մեծացել է դաժանության եւ բռնության մթնոլորտում եւ հնարավոր է համարել այն մարդու սպանությունը, ումից սպառնալիք է զգացել: Ըստ պաշտպանող կողմի հայտարարության՝ տղան ցանկացել է դադարեցնել բռնությունն ընտանիքում: Դատարանը վճռել է անչափահաս մարդասպանին 11 տարվա ազատազրկման դատապարտել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.