Logo

Articles

Գլենդելում կասկածելի առարկա է հայտնաբերվել

Created on Wednesday, 16 January 2013 00:52 Written by AMGA TV

kaskats 5Հյուսիսային Գլենդելում սակրավորների խումբը վնասազերծել է կասկածելի առարկան, որ հայտնաբերվել էր Bel Aire Drive-ի եւ Thompson Avenue-ի խաչմերուկում, էլեկտրականության գծերի մոտ: Կասկածելի առարկան նման է եղել երկաթյա խողովակի, որի մի կողմը զոդված է եղել եւ ամրացված է եղել էլեկտրահաղորդման գծերին: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորենցի խոսքով, Glendale Water & Power ընկերությունը հայտարարել է, թե այդ առարկան իրենցը չէ, եւ դեպքի վայր սակրավորների են հրավիրել: Սակրավորները ստուգումներ են իրականացրել եւ պարզել, թե խողովակը իրենց վտանգ չի ներկայացնում: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գտածոյի կապակցությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.