Logo

Articles

Լոս Անջելեսում բաժանել են Ոսկե գլոբուսները

Created on Tuesday, 15 January 2013 01:26 Written by AMGA TV

goldeng 4Լոս Անջելեսի Բեւերլի Հիլթըն հյուրանոցում տեղի է ունեցել Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությունը: Գլխավոր անվանակարգում՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեկի Արգո գործողությունը: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Դենիել Դեյ Լյուիսը Լինքըլն ֆիլմի համար, իսկ լավագույն կին դերասան է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը Թիրախ համար մեկ ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է Թամ Հուպերի Թշվառները ֆիլմը: Այս անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմընը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Բեն Աֆլեկը: Ավստրիացի Միխաիլ Հանեկեի Սեր ֆիլմը ճանաչվել է արտասահմանյան լավագույն ֆիլմ: Քուենտին Տարանտինոն Ոսկե գլոբուսի է արժանացել լավագույն սցենարի համար` Ազատագրված Ջանգո ֆիլմով: Էն Հեթեուեյը մրցանակ է ստացել երկրորդական պլանի լավագույն դերի համար: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Քաջ սիրտը: Երգչուհի Ադելն էլ Ոսկե գլոբուս է ստացել Ջեյմս Բանդի մասին ֆիլմի Skyfall հիթի համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.