Logo

Articles

Համակարգչային հանճարն ինքնասպան է եղել

Created on Tuesday, 15 January 2013 01:05 Written by AMGA TV

hama 4Հայտնի բլոգըր եւ համացանցային ակտիվիստ Էրըն Շուորցը Նյու Յորքում ինքնասպան է եղել: 26-ամյա ծրագրավորողի դին հայտնաբերվել է իր բնակարանում կախված վիճակում։ Ըստ նախնականտվյալների դեպքը պատահել է հունվարի 11-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նման քայլի պատճառը: Շուորցը հայտնի էր նրանով, որ դեռ 14 տարեկանում դաձել էր RSS մասնագիտացման ստեղծողներից մեկը: Այդ տեխնոլոգիան թույլ էր տալիս ավտոմատ ռեժիմով հրապարակել եւ հեռարձակել ցանկացած նյութ ցանկացած կայքից`ըստ օգատգործողի տված կարգավորումների: 20 տարեկանում նա դարձավ Reddit հայտնի պորտալի համահիմնադիրը: 2011 թ-ին Շուորցին մեղադրանք էր առաջադրվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային ցանցը կոտրելու եւ ապօրինի կերպով մոտ 5 մլն գիտական հոդվածներ ներբեռնելու մեջ: Այս գործով դատական լսումները պետք է սկսվեին փետրվարին: Շուորցը մասնակացել էր շատ հայտնի նախագծերի: Նա շատ վաղ տարիքում ընդունել էր Սթենֆըրդի համալսարան, սակայն մեկ տարի հետո թողել էր ուսումը, իսկ ավելի ուշ ավարտել էր Հարվըրդի համալսարանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.