Logo

Articles

Գլենդելի հայ բնակչին վրաերթի են ենթարկել

Created on Saturday, 12 January 2013 20:52 Written by AMGA TV

free 4Գլենդելի իշխանությունները պարզել են 18-ամյա երիտասարդի ինքնությունը, ով մահացու վրաերթի էր ենթարկվել Փասադինայի Foothill (210) մայրուղու վրա: Մահացածը Գլենդելի բնակիչ Առնո Շախմալյանն է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Շախմալյանը վթարի է ենթարկվել բեռնատարի կողմից, երբ իր Լեքսըս մեքենայով փորձում էր կանգնելու ավելի հարմար տեղ ընտրել: Առայժմ անհայտ պատճառներով, Առնո Շախմալյանն ու Լա Կրեսենթայի բնակիչ Գեբրիել Լավարոն դուրս են եկել մեքենայից եւ հատել փողոցը: Սան-Բեռնարդինո շրջանի 40-ամյա բնակիչը այդ պահին նրան վրաերթի է ենթարկել Շեվրոլետ բեռնատարով: Շախմալյանին տեղափոխել են Հանթինգթոն Մեմորիալ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Գեբրիել Լավարոն վթարի հետեւանքով չի տուժել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.