Logo

Articles

Հայտնի են Օսկարին հավականողները

Oscar 5Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Միջոցառումը կայացել է Սեմյուել Գոլդուին կինոթատրոնում, այն վարել են Սեթ ՄաքՖարլեյնն ու դերասանուհի Էմա Սթոունը: Ամենաշատ՝ 12 անվանակարգերում պայքարում է Ստիվըն Սփիլբըրգի «Լինքըլն» դրաման, որին հաջորդում է Էնգ Լիի Պիի կյանքը՝ 11 նոմինացիայով: Այս ֆիլմերի հետ Լավագույն ֆիլմ անվանակարգում պայքարում են եւս 7-ը՝ Միկաել Հանեկեի «Սեր», Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ», Բեն Աֆլեկի «Արգո», Թոմ Հուպերի «Թշվառները», Դեւիդ Օ.Ռասըլի «Իմ տղամարդը խելագար է», Բեն Զայտլինի Վայրի Հարավի գազանները եւ Քուենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգոն» ժապավենները: Լավագույն դերասան անվանակարգում մրցանակի են հավակնում Հյու Ջեքմընը, Դենզել Վաշինգթընը, Հոաքին Ֆինիքսը, Դենիել Դեյ-Լյուիսն ու Բրադլի Քուփըրը։ Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի թեկնածու են Նեոմի Ուաթսը, Ջեսիկա Չեսթեյնը, Ջենիֆըր Լորընսը, Էմանուել Ռիվան, Քըվենզընե Ուոլիսը՝ Օսկարի հավակնորդ ամենաերիտասարդ դերասանուհին (նա ընդամենը 9 տարեկան է)։ Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակի համար կպայքարեն Հալիվուդի այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Ռաբըրտ դե Նիրոն ու Թոմի Լի Ջանսը։ Ինչպես եւ սպասվում էր Լավագույն երգ անվանակարգում գլխավոր հավակնորդը բրիտանացի երգչուհի Ադելի Skyfall ստեղծագործությունն է՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի համանուն ֆիլմից: Իսկ Օսկարի մրցանակաբաշխության հոբելյանական արարողությունը տեղի կունենա 2013 թվականի փետրվարի 24-ին  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.