Logo

Articles

Նյու Յորքում շինարարական կռունկ է ընկել

Created on Friday, 11 January 2013 02:50 Written by AMGA TV

craine 6Նյու Յորքում շինարարական վերամբարձ կռունկը վայր է ընկել, որի հետեւանքով տուժել է 7 շինարար: 380 ոտնաչափ բարձրություն ունեցող վերամբարձ կռունկն ընկել է Քուինսի շինհրապարակում` Լոնգ Այլընդի տարածքում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Նյու Յորքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարկ Ֆերրընի խոսքով, երեք բանվորներին բառացիորեն դուրս են բերել կռունկի փլատակների տակից: Կռունկը սկսել է ընկել բեռ բարձրացնելու ժամանակ: Մինչ այդ չորս օր շինարարական աշխատանքներ են իրականացվել, եւ, ըստ բանվորների, սարքավորումը որեւէ անգամ խնդիրներ չի հարուցել: Շինարարությունն իրականացրել է TF Cornerstone ընկերությունը, որը բնակելի համալիր էր կառուցում: Իսկ վայր ընկած վերամբարձ կռունկը պատկանում է New York Crane ընկերությանը, որի սեփականատեր Ջեյմս Լոման 2008թ. անցել է հանցավոր անփութության գործով, որը հանգեցրել է մարդկանց մահվան: Այն ժամանակ վերամբարձ կռունկի վայր ընկնելու հետեւանքով վերին Իսթ-Սայդում զոհվել էր երկու մարդ: Լոման արդարացվել էր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.