Logo

Articles

Ռուսաստանում դատեցին հայ տաքսիստին

mosc 13Մոսկվայի մարզի Պուշկինի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի նպատակով իր ուղեւորներին թունավորած տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին: Քննության համաձայն` 2011թ.-ի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանն իր ուղեւորներին հյուրասիրել է հոգեմետ դեղով ալկոհոլային խմիչքներ, իսկ երբ նրանք կորցրել են գիտակցությունը, թալանել է նրանց: Իր առաջին զոհին Փանոսյանը թողել է գերեզմանատանը` առանց վերնաշապիկի` չնայած ցուրտ եղանակին: Տուժածը ցրտահարությունից մահացել էր: Երկու այլ տուժածներ մահացել էին հոգեմետ դեղերից թունավորման հետեւանքով: Մեկ ուղեւորի նա թողել է ջրամբարի մոտ, վերջինս էլ, լինելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ընկել է ջրամբարն ու խեղդվել: Քննելով քրեական գործի նյութերը` դատարանը Փանոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պարտավորեցրել է տաքսիստին զոհերի ընտանիքներին վճարել 700 հազ ռուբլի փոխհատուցում, 2.5 մլն էլ` բարոյական վնասի համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.