Logo

Articles

ԱՄՆ աշխատանքի նախարարը ազատվել է պաշտոնից

solis 5ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ղեկավար Հիլդա Սոլիսը հունվարի 9-ին պաշտոնաթող է եղել: Associated Press-Ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Սոլիսի որոշումը, նրան որակել է որպես անխոնջ մարտիկ եւ հայտարարել, որ նա կարեւորագույն դեր է խաղացել ճգնաժամից հետո երկրի տնտեսության վերականգնման գործում: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները գրում էին, որ Սոլիսը կհայտնվի նախագահի վարչակազմի այն անդամների թվում, որոնք չեն մնա Բարաք Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում: Իրենց պաշտոնները թողել են նաեւ CIA-ի տնօրեն Դեւիդ Պետրեըսը եւ երկրի պաշտպանության նախարար Լիոն Պանետան: Հիլդա Սոլիսն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը գլխավորել է 2009 թվականից: Նա եղել է Դեմոկրատական կուսակցութան անդամ եւ ակտիվորեն պայքարել է կանանց եւ աշխատավորների իրավունքների համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.