Logo

Articles

Մեքսիկայում վախից փակում են բարերը

Created on Wednesday, 09 January 2013 01:19 Written by AMGA TV

barr 4Մեքսիկայի հյուսիսում գտնվող Տորեոն քաղաքի իշխանությունները որոշել են փակել հաճախորդների համար վտանգավոր զվարճանքի օբյեկտները: Այդկերպ նրանք մտադիր են կանխել տեղի բարերում հաճախորդների գնդակահարությունների դեպքերը: Նշենք, որ Տորեոնում բարերի վրա հարձակումներից այս տարի 13 մարդ է սպանվել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ արդեն փակվել է 8 այդպիսի հաստատություն: Հատկանշական է, որ այն հաստատությունների ցանկում, որոնց արգելվել է հաճախորդներ ընդունել, չեն ընդգրկվել այն բարերը, որոնց վրա հարձակումներ են կատարվել: Իշխանությունները չեն հայտնում, թե ինչ չափանիշներով են որոշել, թե որ բարերն են անվստահելի: Սպասվում է, որ եւս երկու բարեր կփակվեն: Միաժամանակ, այլ հաստատությունների սեփականատերերն իրենք են սկսել խնդրել իրենց հաճախորդներին ցրվել՝ վախենալով հարձակումներից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.