Logo

Articles

Սպանություն Նորթրիջում

Created on Wednesday, 09 January 2013 00:49 Written by AMGA TV

north 6Նորթրիջում` Կալիֆոռնիայի համալսարանի մերձակայքում այսօր սպանություն է եղել: Մի տղամարդու սպանել են բարի մոտակայքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:20-ի սահմաններում, 8600 Lindley Avenue հասցեում գտնվող The College Inn հաստատության մոտ: Դեպքի պահին բարն արդեն փակ է եղել, սակայն ներսում երկու աշխատող է եղել: Վերջիններս ոստիկանությանը հայտնել են, թե ոչինչ չեն տեսել ու լսել: Զոհվածը, ըստ քննիչների, մոտ 20-ից 30 տարեկան տղամարդ է, ում դին գտել են ավտոկայանատեղում, հրազենային մի վնասվածքով: Ոստիկանությունն այլ տվյալներ չի հրապարակել: Իրավապահներն առայժմ կասկածյալ չունեն, սակայն առգրավել են բոլոր տեսախցիկների ձայնագրությունները: Դեպքի մասին տեղեկություննե ունենալու դեպքում կարող եք զանգահարել Լոս Անջելեսի ոստիկանության  բաժանմունք` (818) 832-0633 հեռախոսահամարով

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.