Logo

Articles

Օքլընդի հրաձիգին անմեղսունակ են ճանաչել

Created on Wednesday, 09 January 2013 00:23 Written by AMGA TV

oclan 52012 թվականի ապրիլին Քալիֆորնիայի նահանգի Օյկոսի համալսարանում հրաձգության հեղինակ Ուան Գոյին անմեղսունակ են ճանաչել եւ ուղարկել հարկադիր բուժման: Բժիշկների եզրակացությամբ՝ 44-ամյա ամբաստանյալը տառապում է պարանոյիդ շիզոֆրենիայով: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նա ներխուժել է Օքլընդ քաղաքի Քրիստոնեական համալսարանի լսարան եւ կրակ բացել ուսանողների ու դասախոսների վրա: 7 մարդ զոհվել է, եւս 3-ը՝ վիրավորվել: Ականատեսների խոսքով՝ ուսումնական հաստատության պատերի ներսում շուրջ 30 կրակոց է հնչել: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին Ուան Գոյին եւ մեղադրանք առաջադրել: Պարզվել է, որ կորեացի Ուան Գոն նախկինում եղել է Օյկոսի համալսարանի ուսանող: Քննության տվյալներով՝ Ուան Գոն այսկերպ վրեժ է լուծել իրեն համալսարանից դուրս թողնելու համար: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.