Logo

Articles

Խոշոր բանկերը տուգանք են վճարել

tuganq 4ԱՄՆ մի քանի խոշորագույն բանկեր համաձայնվել են 8,5 միլիարոդ դոլար վճարել իրենց դեմ ներկայացված հայցերով, ըստ որոնց` խախտել են երկրում ֆինանսական ճգնաժամի պայմաններում վատ կացության մեջ հայտնված տների սեփականատերերի շահերը: 2009-2010 թվականների գործազրկությունը հանգեցրել էր նրան, որ շատ տանտերեր ի վիճակի չեն եղել վճարել հիփոթեքային մուծումները` կորցնելով իրենց անշարժ գույքը: Գույքի վերաձեւակերպման գործընթացում բանկերը ստորագրել են փաստաթղթերն առանց ստուգումներ իրականացնելու` միաժամանակ վստահեցնելով, թե անհատակն մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին

Բացի տասը բանկերից, որոնց թվում են Bank of America, Citibank, JPMorgan Chase, PNC եւ Wells Fargo խոշորագույն մասնավոր բանկերը, գործարքին մասնակցել են նաեւ Կենտրոնական բանկը, դաշնային պահուստային համակարգը եւ առեւտրային բանկերի գործունեությունը կարգավորող հանձնաժողովը: Ֆինանսական մյուս հաստատությունների հետ գործարքի պայմանները այժմ բանակցվում են

Հետաքննության արդյունքներով հայտնաբերվել են լուրջ խախտումներ եւ թերացումներ, թե ինչպես են բանկերը գործել ճգնաժամային պայմաններում

ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ տանտերերին, ում իրավունքները խախտվել են, վճարվելու են փոխհատուցումներ մինչեւ 125 դոլարի չափով

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.