Logo

Articles

Արտառոց օրինախախտը

Created on Tuesday, 08 January 2013 01:04 Written by AMGA TV

cat 4Բրազիլական ոստիկանությունը արտառոց օրինախախտի է ձերբակալել, որը փորձում էր բանտերից մեկի դատապարտյալների փախուստի համար գործիքներ անցկացնել ներս: Միջադեպը տեղի է ունեցե Ալագոաս նահանգի Արապիրակա քաղաքում, Ամանորի նախաշեմին: Պահապանները սպիտակ կատվի են նկատել, որը փորձում էր անցնել դարպասների տակով: Մի քանի փորձից հետո կատվին բռնել են եւ պարզել, որ նրա վրա կպչուն ժապավենով բջջային հեռախոս, լիցքավորիչ, մի քանի շաղափ եւ մետաղի սղոց է եղել: -Արապիկարա քաղաքի բանտապահը նկատել է իրեն կասկածելի թվացած կատվին: Մոտիկից զննելով նա հայտնաբերել է փախուստի համար անհրաժեշտ փաթեթը, որը կատուն մտցրել է ուղղիչ աշխատանքային հաստատության տարածք, - ասել է կալանավայրի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով, բանտում 236 դատապարտյալ է պահվում, եւ նրանք բոլորն էլ այժմ կասկածի տակ են: Սակայն, ինչպես նշել է բանտի ղեկավարությունը, կասկածյալին հնարավոր չէ պարզել, քանի որ կատուն չի խոսում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.