Logo

Articles

Օրենքն արդարացրել է սեռական բռնություն կատարողին

Created on Tuesday, 08 January 2013 00:03 Written by AMGA TV

los 4Վերաքննիչ դատարանի վճիռը Կալիֆոռնիայի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքն է առաջացրել: Դատարանը արդարացրել է բռնաբարություն գործած տղամարդուն, ով աղջկա ընկերն էր ձեւանում: Դատարանը վճիռը պատճառաբանել է նրանով, որ տուժածը ամուսնացած չի եղել: Դատարանում քննվող դեպքը տեղի էր ունեցել 4 տարի առաջ: Այդ ժամանակ 18-ամյա աղջիկն առանց իմանալու սեքսով էր զբաղվել մի տղամարդու հետ` մութ սենյակում կարղծելով իր ընկերն է: Ինչպես հետագայում պարզվել է, բռնություն կատարած տղամարդը աղջկա եղբոր ծանոթ Հուլիո Մորալեսն է եղել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության մեջ եւ երեք տարվա ազատազրկման դատապարտել: Վերաքննիչ դատավորների կարծիքները բաժանվել են, սակայն արդյունքում նրանք դեռ 19-րդ դարում ընդունված օրենքի համաձայն՝ արդարացրել են Մորալեսին: 1872թ. օրենքի համաձայն՝ մարդը, ով ուրիշը ձեւանալով, սեքսի համաձայնություն է ստացել, մեղավոր է հանդիսանում միայն այն դեպքում, երբ զոհն ամուսնացած է, իսկ հանցագործը նրա ամուսինն է ձեւանում: Դեպքի կապակցությամբ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը խոստացել է դիմել նահանգի օրենսդիրներին՝ օրենքը փոփոխելու առաջարկով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.