Logo

Articles

Չակ Հեյգըլը պաշտպանության նոր նախարար

Created on Monday, 07 January 2013 23:16 Written by AMGA TV

hayy 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի պաշտպանության նախարար կնշանակի հանրապետական, Նեբրասկա նահանգի նախկին սենատըր Չակ Հեյգըլին: Պենտագոնի նոր ղեկավարի անունը ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է այսօր: Նախարարի պաշտոնում թեկնածուին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Վերլուծաբանները նշում են, թե Հեյգըլի նշանակումը վեճեր կառաջացնի սենատում: Վերջինս նախկինում կասկածներ էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունավետության հարցում: Նա նաեւ դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի դեմ՝ հայտարարելով, որ, մասնավորապես, Վաշինգտընում հրեական լոբբին սխալ քաղաքականություն է իրականացնում: Նախարարի թեկնածուն նաեւ հայտնի է իր հակահայ հայացքներով: Նա հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչը ԱՄՆ-ի հայ հանրության բուռն վրդովմունքի պատճառ էր դարձել

Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտապնության գործող նախարարը Լիոն Պանետան է: Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2011 թվականի հուլիսի 1-ից: 2012 թվականի նոյեմբեր ամսին Պանետան հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, սակայն որոշ ժամանակ դեռ կշարունակի մնալ այս պաշտոնին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.