Logo

Articles

Բրենընը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

Created on Monday, 07 January 2013 22:12 Written by AMGA TV

Brenane 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավարտել է կարճատեւ ձմեռային արձակուրդը, որն, ավանդույթի համաձայն, անցկացրել է իր հայրենի Հավաիի նահանգում: Սպիտակ տան փոխանցմամբ, շաբաթ երեկոյան նախագահը լքել է Հոնոլուլուն եւ մեկնել Վաշինգտըն: Իսկ այսօր Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին առաջադրելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր օգնական Ջան Բրենընի թեկնածությունը: Associated Press-ը հայտնում է, թե 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Բրենընը գլխավորել է ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը: Նոյեմբերին գեներալ Դեւիդ Պըթրեըսի սկանդալային հրաժարականից հետո Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Մայքլ Մորելը, որը նախկինում զբաղեցրել է CIA-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.