Logo

Articles

Զենքի վերահսկողությունը կարող է խստանալ

zenq 6ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողությունը կարող է զգալիորեն խստանալ եւ դա չի սահմանափակվի հարձակողական եւ բազմակի լիցքավորման զենքերի արգելքի վերականգնմամբ: Բոլոր զենք գնել ցանկացողները, հնարավոր է, ստիպված կլինեն ոչ միայն հոգեկան առողջության նոր՝ խստացված թեստ անցնել, այլեւ համաձայնել, որ մասնագետները մանրամասն ուսումնասիրեն իրենց կենսագրությունը:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի ղեկավարած հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Քանեքթիքըթ նահանգում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քննարկում է դպրոցների մոտ զենք կրելու համար պատժամիջոցների խստացման, ինչպես նաեւ այն ծնողներին պատժելու հարցը, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին զենք կրել: Օրենքի բարեփոխված տարբերակը նախատեսում է զենք գնողի ընդհանուր ստուգում, ինչպես նաեւ հրազենի գրանցում ազգային տվյալների բազայում: Բացի այդ, կստուգվի նաեւ գնորդի հոգեկան վիճակը: Սենատի Հանրապետական փոքրամասնության ղեկավար Միչ Մըքքաննըլը հայտարարել է, որ փոխնախագահի առաջարկի նկատմամբ իրենց կուսակցության դիրքորոշումը կախված կլինի բովանդակությունից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.