Logo

Articles

Քլինթոնն անցել է աշխատանքի

Created on Monday, 07 January 2013 21:30 Written by AMGA TV

ll 8ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր՝ հունվարի 7-ին աշխատանքի է դուրս եկել՝ հիվանդությունից հետո: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված միջոցառումների գրաֆիկի համաձայն, Քլինթոնը այսօր հանդիպել է իր տեղակալների հետ: Պետքարտուղարը Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի 31-ից, նրա մոտ պլանային զննման ժամանակ տրոմբ էին հայտնաբերել: Ավելի վաղ, 2012-ի դեկտեմբերի սկզբին, Քլինթոնն ուշագնաց էր եղել, վայր ընկել եւ ուղեղի ցնցում ստացել: Բժիշկների փոխանցմամբ՝ ուշագնացության պատճառը եղել է ստամոքսային վարակի հետեւանքով օրգանիզմի ջրազրկումը: 65-ամյա Քլինթընի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում Քլինթոնն այցելել է 112 երկրներ, այդ ցուցանիշով գերազանցնելով իր նախորդներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.