Logo

Articles

Օբաման ստորագրել է ռազմական բյուջեն

budge 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել երկրի 2013թ. պաշտպանական բյուջեի մասին, որը կկազմի 633 միլիարդ դոլար, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Փաստաթուղթը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Սկզբում` 2012թ. փետրվարին, բյուջեի նախագիծը ներկայացնելով` ԱՄՆ-ի վարչակազմը կոնգրեսից խնդրել էր հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն հետո բյուջեի ծավալը մեծացվել էր մասնավորապես զինծառայողների նպաստները 1,7 տոկոսով ավելացնելու ծրագրերի պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որը Սենատն ընդունել է նախորդ շաբաթ: Բյուջեի նախագծում նաեւ Պենտագոնին արգելվում է ռուսական ընկերության հետ գործարքներ կնքելը: Սենատորները դա հիմնավորել են իրենց այն մտավախություններով, թե իբր Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.