Logo

Articles

BP-ի հետ համաձայնագիր է ստորագրվել

bppp 4Դաշնային դատարանը վերջնական համաշխարհային համաձայնագիր է հաստատել British Petroleum նավթագազային ընկերության հետ, որը համաձայնել է որպես փոխհատուցում 7.8 միլիարդ դոլար վճարել Մեքսիկական ծոցում վթարի հետեւանքով հասցրած վնասի համար: Asoociated Press-ի փոխանցմամբ, փոխհատուցումը կտրվի ավելի քան 100 հազար ամերիկացի ձեռնարկատերերի եւ մասնավոր անձանց, որոնք հայց էին ներկայացրել նավթային հսկայի դեմ կրած տնտեսական կորուստների կապակցությամբ: Դատավորը եզրակացրել է, որ համաշխարհային համաձայնագիրն արդար է եւ հավասարակշռված: Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային հարթակի պայթյունը տեղի էր ունեցել 2010 թ. ապրիլի 20-ին։ Վթարի հետեւանքով Մեքսիկական ծոց էր արտահոսել 5 մլն բարել նավթ։ Այս միջադեպն ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետն էր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.