Logo

Articles

Հոլիվուդում կողոպտել են ռուսական եկեղեցին

Created on Wednesday, 26 December 2012 23:40 Written by AMGA TV

yereker 4Լոս Անջելեսում կողոպտել են Ռուս ուղղափառ եկեղեցու Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը: Սարկավագ Ալեքսանդր լեբեդեւը հայտնել է, թե գողերը տարել են բավական արժեքավոր իրեր, այդ թվում պատարագի ժամանակ օգտագործվող սպասքը, եւ սեղանի խաչերը: Տաճարի քահանայի խոսքով, հասցված վնասը գերազանցում է 50 հազար դոլարը: Չնայած միջադեպին` եկեղեցու սպասավորներին հաջողվել է կատարել դեկտեմբերի 23-ի պատարագը: Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է սկսել եւ որոնում է հանցագործներին: Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը կառուցվել է 1937թ., Ֆըրնվուդ եւ Ֆարունտեն -Ավենյուում, մինչ այդ ռուս հավատացյալները հավաքվում էին ժամանակավոր շինություններում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.