Logo

Articles

Սնոուբորդերի դին գտել են ձյան տակից

Screen Shot 2012-12-26 at 11.28.41 PMՍնոուբորդըրի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից` ահազանգը ստանալուց ժամեր անց: Նեւադա շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, ոստիկանական շունը հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու ձնահյուսի հատվածում: Նա մնացել էր 2-ից 3 ոտնաչափ հաստության ձյան տակ, Կալիֆոռնիայի Նորդըն բնակավայրի Donner Ski Ranch առողջարանում: Ըստ ոստիկանների, մի քանի մարդ սահում էին դահուկներով եւ սնոուբորդերով երկուշաբթի առավոտյան, երբ տեղի է ունեցել ձնահյուսը: Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը Սթիվըն Անդերսընը 49 տարեկան էր: Donner Ski Ranch-ը գտնվում է Հյուսիսային կալիֆոռնիայում, Սիերա Նեւադա լեռներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.