Logo

Articles

Հրաձգություն Փենսիլվենիայում

pens 4Նվազագույնը չորս մարդ է զոհվել ևս հինգն էլ տուժել են ամերիկյան Փենսիլվենիա նահանգի Բլեր շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Մարդասպանը սպանել է երեք մարդու, ինքն էլ սպանվել ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Սպանվածներից երկուսը տղամարդիկ են, մեկը` կին: Զոհերի եւ մարդասպանի անունները չեն հաղորդվում: Վիրավորներից երեքը Ազգային գվարդիայի զինծառայողներ են, որոնք վիրավորվել են Ֆրենկսթաուն քաղաքում, Փիթսբուրգից մոտ 100 մղոն հեռավորության վրա: Քննիչների կարծիքով, մարդասպանը վարել է մեքենան եւ դրա միջից կրակ է բացել պատահական անձանց ուղղությամբ: Ոստիկանության ներկայացուցիչ Ադըմ Ռիդի խոսքով, մարդասպանը ոչնչացված է եւ մարդկանց կյանքին այլեւս սպառնալիք չկա: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.